Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում օրակարգում չկա. Ադրբեջանի ԱԳՆ

13:12 • 11.07.18

Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հարցն օրակարգում չէ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հայտնում է minval.az-ը:

«Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում օրակարգում չկա»,- հայտարարել է Հաջիևը:

Բրյուսելում հուլիսի 11-ի երեկոյան սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Հաջիևը նշել է, որ դա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ արտգործնախարարների առաջին հանդիպումն է ՀՀ ԱԳՆ նոր ղեկավարի նշանակումից հետո:

Նա նշել է, որ հանդիպման հիմնական թեման է լինելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, անցկացվելու են համալիր բանակցություններ՝ բոլոր ուղղություններով: