ԱՄՆ պետդեպը մեղադրել է Իրանին դեսպանատների միջոցով ահաբեկչություններ նախապատրաստելու համար
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը պնդում է, որ Իրանն օգտագործում է դեսպանատներն ահաբեկչություններ պլանավորելու համար: Վաշինգտոնը կոչ է անում բոլոր երկրներին ստուգել բոլոր իրանցի դիվանագետներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք քննարկել ենք (Սաուդյան Արաբիայում), թե ինչպես է Իրանն օգտագործում դեսպանատներն ահաբեկչական հարձակումներ պլանավորելու համար: Վերջին օրինակը բելգիացիների բացահայտումներն են»,- հայտնել է Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան:
Այդ առնչությամբ, ԱՄՆ-ն կոչ է արել բոլոր երկրներին ստուգել իրանական դեսպանատներում աշխատող դիվանագետներին՝ «երկրների սեփական անվտանգությունն ապահովելու համար»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիայում ձերբակալվել է Վիեննայում հավատարմագրված իրանցի դիվանագետ՝ Ֆրանսիայում ահաբեկչության նախապատրաստման մասին հետաքննվող գործի շրջանակում: Ավստրիան պահանջել է դիվանագետին զրկել անձեռնմխելիությունից, իսկ Բրյուսելը, Իրանի ԱԳՆ-ի տվյալներով, պահանջում է նրա արտահանձնումը Բելգիա:










