Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 179-ի (լուսանկարներ)

09:41 • 11.07.18

Ճապոնիայի տարբեր հատվածները պատուհասած տեղատարափ անձրևների առաջացրած սողանքների ու ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 179-ի, մինչդեռ անհետ կորածները 50-ն են: Բացի այդ, կան  բազմաթիվ ավերված շինություններ:

Ինչպես հայտնում է tass.ru-ն, նախարարների կաբինետի գլխավոր քարտուղ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ փրկարարական գործողությանը մասնակցում է 75.000 մարդ:

Աղբյուրը մանրամասնում է, որ ճապոնական խոշոր ավտոընկերությունները՝ Mazda-ն ու Mitsubishi-ն, արդեն 5-րդ օրն է՝ չեն կարողանում վերսկսել Հիրոսիմա և Օկայամա պրեֆեկտուրաներում գտնվող իրենց արտադրամասերի աշխատանքը:

Հաղորդվում է, որ երկրի վարչապետ Սինձո Աբեն հուլիսի 11-ին ժամանել է Օկայամա, որտեղ պատրաստվում է այցելել հազարավոր մարդկանց ապաստանած կենտրոններ:

Աղբյուրը նկատում է, որ սա Ճապոնիայում 1953թ. ի վեր տեղի ունեցած ջրհեղեղների խոշորագույն դեպքն է:

 

Картинки по запросу Japan floods

Картинки по запросу Japan floods

Картинки по запросу Japan floods

Картинки по запросу Japan floods

Картинки по запросу Japan floods

Картинки по запросу Japan floods

Картинки по запросу Japan floods

Картинки по запросу Japan floods

Картинки по запросу Japan floods

Картинки по запросу Japan floods