Կիևի կենտրոնում ավելի քան 5 հազար մարդ հանրահավաքի է դուրս եկել (տեսանյութ)
Կիևի կենտրոնում ավելի քան 5 հազար մարդ հանրահավաքի է դուրս եկել: Այդ մասին հայտնում է polit.info-ն՝ վկայակոչելով Կիևի ոստիկանապետ Անդրեյ Կրիշչենկոյին:
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են արգելել չմաքսազերծված ավտոմեքենաների առգրավումը, որոնց երկրում գտնվելու ժամկետը լրացել է:
Ցուցարարների մի մասն էլ ցույց է անում հաջակցություն աշխատանքը դադարեցրած «Դնեպրազոտ» ընկերության: Մարդիկ կանգնած են Ուկրաինայի կառավարության շենքի մոտ:
Հանրահավաքների պատճառով Կիևի կենտրոնական հատվածում տրանսպորտի երթևեկությունը բարդացել է։
Ուկրաինայի կառավարությունը թույլ է տվել ոստիկանությանը ստուգել արտասահմանյան գրանցումներով ավտոմեքենաները և տուգանել դրանք՝ մաքսային օրենքի համաձայն: Եվրոպական համարներով ավտոմեքենաները զանգվածաբար հայտնվել են Ուկրաինայում էժան լինելու և օրենսդրական բացերի պատճառով, որոնք թույլ են տալիս դրանք չմաքսազերծել: Իշխանությունները փորձում են լուծել այդ խնդիրը, սակայն դեռ համապատասխան օրենք չեն ընդունել:










