Լը Պենն առաջարկել է Ռուսաստանին հրավիրել ՆԱՏՕ
Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն առաջարկել է ՆԱՏՕ-ին նոր՝ ահաբեկչության դեմ պայքարի առաքելություն շնորհել և դաշինք հրավիրել Ռուսաստանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչի՞ն է ծառայում ՆԱՏՕ-ն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Ահա իրական հարցը: Կարո՞ղ ենք մենք դաշինքին նոր՝ իսլամիզմի և ահաբեկչության դեմ պայքարի առաքելություն շնորհել»,- ասել է Լը Պենը:
«Եվ այդ առաքելության շրջանակներում Ռուսաստանը պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին»,- հավելել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը:










