Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից պահանջել է կրկնակի մեծացնել պաշտպանության համար արվող ծախսերը

23:50 • 11.07.18

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից պահանջել է պաշտպանության համար արվող ծախսերի ծավալը հասցնել ՀՆԱ-ի 4 տոկոսի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Բուլղարիայի ղեկավարի խոսքով՝ Թրամփը ՆԱՏՕ-ում ելույթ ունենալիս հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է դաշինքի պաշտպանության համար արվող ծախսերն ավելացնեն ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով՝ ծախսերի ընդհանուր ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 4 տոկոսի:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից մեկ օր առաջ Թրամփը ևս հանդես էր եկել նմանօրինակ հայտարարությամբ՝ պահանջելով անդամ երկրներից ավելացնել ռազմական ծախսերը և շեշտելով, որ դրանց մի մասը բաժին է հասնում ԱՄՆ-ին, մինչդեռ ՆԱՏՕ-ի կարիքն ավելի շատ Եվրոպան է զգում: