Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ուղիղ. որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը

10:08 • 12.07.18

Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 45 և 46-րդ հոդվածների համաձայն՝ այսօր՝ հուլիսի 12-ին, օրենքի ուժով հրավիրվել է ավագանու նիստ, որի ընթացքում որոշվելու է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական է տվել։ 

Ըստ Երևանի մասին օրենքի՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ աշխատանքային օրը օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։ Քաղաքապետի ընտրության օրը պետք է լինի առավելագույնը մեկ ամսում, տվյալ դեպքում՝ մինչև օգոստոսի 12-ը։

Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները: 

Եթե ավագանու կազմից չի ընտրվում նոր քաղաքապետ, ավագանին լուծարվում է, և անցկացվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ՝ 30-40 օրվա ընթացքում։

Ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի Tert.am կայքում: