Ավելի քան 500 ուկրաինացի չի կարողացել Թուրքիան լքել ինքնաթիռի շարժիչում հայտնված թռչնի պատճառով

09:40 • 12.07.18

Թուրքիայի օդանավակայաններից մեկում չվերթների հետաձգման պատճառով Ուկրաինայից ավելի քան 500 զբոսաշրջիկ չի կարողացել լքել երկիրն ու հայրենիք վերադառնալ:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, չվերթների հետաձգման պատճառ է դարձել տեխնիկական խոտանը, որն առաջացել է ինքնաթիռներից մեկի շարժիչում հայտնված թռչնի պատճառով։

Հայտնի է, որ ուղևորներին տեղակայել են հյուրանոցներում:

Աղբյուրը մանրամասնում է, որ նրանք կկարողանան տուն վերադառնալ այսօր՝ հուլիսի 12-ին: