Կետորսներն Իսլանդիայի ափերի մոտ վերացման վտանգի տակ գտնվող կապույտ կետ են սպանել (լուսանկարներ)
Իսլանդացի կետորսները երկրի ափերի մոտ վերացման վտանգի տակ գտնվող հազվագյուտ կապույտ կետ են սպանել, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ահռելի կաթնասունի լուսանկարներն արագորեն տարածվել են համացանցում՝ շարժելով բնապահպանների ու ակտիվիստների զայրույթը:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ կետին այնուհետև մասնատել են: Ենթադրվում է, որ կենդանու միսն ուղարկվելու է Ճապոնիա, որտեղ կետը համարվում է թանկարժեք նրբուտեստ:
Հայտնի է, որ կապույտ կետերը վերացման վտանգի տակ գտնվող տեսակ են, ուստի՝ դրանց որսն արգելված է աշխարհի բոլոր վայրերում:

















