Ադրբեջանական կողմից կրակել են Ճամբարակի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ ադրբեջանական կողմից գիշերը կրակոցներ են եղել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ կրակոցներն արձակվել են հրազենային զինատեսակներից: «Ներկայումս իրավիճակը հանգիստ է: Ծանր հետևանքներ չկան: Կրակ են արձակել հրաձգային զինատեսակներից»,- նշեց նախարարի մամուլի խոսնակը:
Ճամբարակից Tert.am–ի թղթակիցը տեղեկացնում է, որ արդեն երկու օր է, ինչ գիշերվա ժամերին ադրբեջանական դիրքերից կրակոցներ են հնչում։










