«Ես ինձ զգում եմ ինչպես անկոչ հյուր». Թրամփը քննադատել է Լոնդոնի «սարսափելի աշխատող» քաղաքապետին՝ իր տեսքով փուչիկի պատճառով (լուսանկարներ)

11:09 • 13.07.18

Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիա ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայրաքաղաք Լոնդոնում վայրէջք կատարելուց ժամեր անց խոստովանել է, որ «մեգապոլիսում իրեն անկոչ հյուր է զգում»:

Ինչպես նշում է Daily Mail-ը, պատճառը մանուկ Թրամփի տեսքով ահռելի փուչիկն է, որն ԱՄՆ նախագահի այցին ընդառաջ օդ է բարձրացվել:

«Ես սիրում էի Լոնդոնը, որտեղ երկար ժամանակ չէի եղել: Բայց եթե նրանք ստիպում են ինձ զգալ որպես անկոչ հյուր, ինչո՞ւ պետք է այնտեղ մնամ: Եթե նրանք այդ փուչիկն օդ են բարձրացրել, որպեսզի ես ինձ ոչ ցանկալի հյուր զգամ, ուրեմն Լոնդոնում մնալու որևէ պատճառ չեմ տեսնում»,-ասել է Միացյալ Նահանգների 72-ամյա ղեկավարը:

Բացի այդ, Թրամփն իր խոսքում քննադատել է Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանին, որն ԱՄՆ նախագահի ամենախիստ ընդդիմախոսներից է ու թույլ է տվել վիճահարույց փուչիկն օդ բարձրացնել ու թռցնել Լոնդոնի վրայով:

«Դուք ունեք մի քաղաքապետ, որը սարսափելի է աշխատում: Նայեք միայն այն ահաբեկչություններին, որոնք տեղի են ունեցել Լոնդոնում: Տեսեք միայն, թե ինչ է կատարվում Լոնդոնում: Միգուցե նա չի հավանում գործող նախագահին, բայց պետք է հասկանա, որ ես ներկայացնում եմ Միացյալ Նահանգները»,-ասել է Թրամփը:

Թրամփի այցի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են կազմակերպվում:

 

President Donald Trump has revealed he feels unwelcome in London, and a 20ft blimp made in his likeness is to blame, the 'Baby Trump' balloon pictured above

Trump confessed the balloon poking fun at him made him feel unwelcome to The Sun 

Despite his lack of amusement with the balloon, protesters are adamant to have it follow Trump throughout his UK tour

President Trump and First Lady Melania touched down in Stansted Airport in London ThursdayÂ