ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Վարդան Գերավետյանն ու Թորոս Թորոսյանն ազատ արձակվեցին կալանքից
Ոստիկանության ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալներ Վարդան Գերավետյանի և Թորոս Թորոսյան ազատվել են կալանքից գրավի դիմաց:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Դավիթ Գյուրջյանը:
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արայիկ Հակոբյանի, Գևորգ Իրիցյանի, Սերգեյ Կյուրեղյանի և Թորոս Թորոսյանի գործով դատական նիստին Դավիթ Գյուրջյանը միջնորդություն էր ներկայացրել փոխել իր պաշտպանյալ Վարդան Գերավետյանի խափանման միջոց կալանքը:
Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ միջորդեց փոխել Թորոս Թորոսյանի խափանման միջոց կալանքը:
Ներկայացված միջնորդություններին մեղադրող կողմը չառարկեց: Դատավոր Արշակ Վարդանյանը գնաց խորհրդակցական սենյակ:
Դատարանի որոշման մասին Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Գյուրջյանն ասաց. «Դատարանը բավարարեց միջնորդությունները: Թորոս Թորոսյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց 500 000 ՀՀ դրամ գրավով։ Վարդան Գերավետյանը ազատ արձակվեց 1 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց»։










