Արցախի Ամարասի հենակետում օձը խայթել է քաղաքացուն

10:50 • 13.07.18

Հուլիսի 13-ին ժամը 01:15-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Վ. Հ.-ին Մարտունու շրջանի Ամարաս հենակետում՝ հերթապահության ժամանակ օձը խայթել է ստորին վերջույթից:

Հրշեջ-փրկարարները Վ.Հ.-ն տեղափոխել են Մարտունու հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: