128 զոհ. Պակիստանում տեղի է ունեցել 2014թ. ի վեր ամենաարյունալի ահաբեկչական հարձակումը (լուսանկարներ)

14:31 • 14.07.18

Պակիստանի հարավ-արևմտյան հատվածի Մասթունգ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 128-ի, հայտնում է Al Arabiya-ն՝ նկատելով, որ սա 2014թ. ի վեր երկրում ամենաարյունալի ահաբեկչական հարձակման դեպքն է:

Հայտնի է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է քաղաքական հանրահավաքի ժամանակ:

Բալոչիստան նահանգի ներքին գործերի նախարարի փոխանցմամբ՝ տուժածների թիվը գերազանցել է 150-ը:

Հայտնի է, որ հանրահավաքին ներկա է եղել ավելի քան 1.000 մարդ:

Նշվում է, որ սա անցնող շաբաթվա ընթացքում Պակիստանում տեղի ունեցած 3-րդ ահաբեկչական հարձակումն է: