Ավելի քան 100 000 մարդ է տարհանվել Չինաստանի կենտրոնական շրջանում՝ գետերի վարարման պատճառով

23:18 • 14.07.18

Չինաստանի կենտրոնական շրջանում գտնվող Չունցին քաղաքի իշխանությունները ջրերի վարարման պատճառով ստիպված են եղել ժամանակավորապես անվտանգ վայրեր տարհանել ավելի քան 100 000 բնակչի:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, իշխանությունները տեղեկացնում են, որ ջրի մակարդակը Յանցզի և Ցզյալինցզյան գետերում գերազանցել է նախազգուշական մակարդակը, որն է 3.78 մետր և 5.92 մետր՝ համապատասխանաբար:

Ջրի մակարդակի բարձրացումը տեղի գետերում պայմանավորված է մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներով, որոնք ուժեղ հանգեցրել են 2012-ից ի վեր գրանցված հզորագույն ջրհեղեղին:  

Չունցինից բացի ջրհեղեղից և ուժեղ անձրևներից տուժել են նաև հարևան Սիչուան նահանգն ու հյուսիսարևմտյան Գանսու նահանգը: Ինչպես նշվում է, տարերային աղետն զգալի վնաս է հասցրել գյուղատնտեսությանը: