Սելավաջրերը լցվել են Վանաձորի Բաղրամյան պողոտայի տնակներ
Հուլիսի 13-ին՝ ժամը 21:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ սելավաջրերը լցվում են «Ուկրշին» տնակային ավանի 20-րդ բարաքի թիվ 1, 19-րդ բարաքի թիվ 5 և այլ տնակներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայում ջրալցվել են 10 տնակներ:
Փրկարարները հնարավորինս կանխել են սելավաջրերի հոսքը դեպի տնակներ:
Անհրաժեշտ է իրականացնել սելավատարերի վերանորոգման աշխատանքներ։










