Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 209-ի (լուսանկարներ)
Ճապոնիայի տարբեր հատվածները պատուհասած տեղատարափ անձրևների առաջացրած սողանքների ու ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 209-ի, մինչդեռ անհետ կորածները 20-ն են: Բացի այդ, կան բազմաթիվ ավերված շինություններ:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, նախարարների կաբինետի գլխավոր քարտուղ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ փրկարարական գործողությանը մասնակցում է ավելի քան 60.000 մարդ:
Հիշեցնենք, որ երկրի վարչապետ Սինձո Աբեն հուլիսի 11-ին ժամանել էր Օկայամա, որտեղ պատրաստվում է այցելել հազարավոր մարդկանց ապաստանած կենտրոններ:
Աղբյուրը նկատում է, որ սա Ճապոնիայում 1953թ. ի վեր տեղի ունեցած ջրհեղեղների խոշորագույն դեպքն է:
















