Հելսինկիի բնակիչներին խորհուրդ են տվել պատուհաններից չնայել Պուտինի և Թրամփի շարասյուներին

18:11 • 15.07.18

Ֆինլանդիայի ոստիկանությունը նախազգուշացրել է երկրի մայրաքաղաքի բնակիչներին, որ չարժե տների պատուհաններից և պատշգամբներից հետևել, թե ինչպես են քաղաքում ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի շարասյուները նրանց հանդիպման օրը: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը:

«Չարժե մոտենալ պատուհաններին և դուրս գալ պատշգամբներ, եթե երևում է, որ մոտենում է շարասյունը: Չարժե նաև բացել պատուհանները: Մենք չենք կարողանա հետևել բոլոր քաղաքացիներին, բայց դա անշուշտ կգրավի մեր ուշադրությունը և հյուրերի անվտանգության ծառայությունների ուշադրությունը: Դա կարող է լրացուցիչ գործողություններ իրականացնելու պատճառ դառնալ»,- ասել է ոստիկանական վարչության ներկայացուցիչը:

Նա նշել է, որ ոստիկանությունը կարող է ստուգումներ իրականացնել այդ նախազգուշացումը խախտած բնակիչների տանը:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կհանդիպեն Հելսինկիում երկուշաբթի՝ հուլիսի 16-ին Նախագահական պալատում: