Հնդկուհին մահացել է անվտանգության տեխնիկայի դասընթացի ժամանակ (տեսանյութ)
Հնդկաստանի քոլեջներից մեկի ուսանողուհին մահացել է առաջին բուժօգնության և անվտանգության տեխնիկայի տիրապետման դասընթացի ժամանակ: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է YouTube-ի
Hindustan Times ալիքում:
Ինչպես նշում է rt.com-ը, 19-ամյա աղջիկը պետք է պատշգամբից ցատկեր իր համակուրսեցիների փռած բրեզենտի կտորի վրա, սակայն նա գլխով հարվածել է բազրիքին ու մահացել՝ չհասնելով հիվանդանոց:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է աղջիկը նստած երրորդ հարկի պատշգամբում ու չի համարձակվում ցատկել, և մարզիչն անսպասելիորեն հրում է նրան: Ավելի ուշ պարզվել է, որ մարզիչն իրականում ինքնակոչ էր:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է հետաքննություն:










