Սիսիան-Գորիս ճանապարհին «Honda-SRV» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մ սահել դեպի ձորակը. կա տուժած

09:17 • 16.07.18

Հուլիսի 15-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտակա ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 11 կմ-ին «Honda-SRV» մակնիշի (վարորդը՝ Թ. Մ., ծնված 1954 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մ սահել դեպի ձորակը:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: