Ֆրանսիայում ազգային հավաքականի հաղթանակի տոնակատարությունների ժամանակ 2 զոհ է գրանցվել
Ֆրանսիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի հաղթանակի տոնակատարությունների ժամանակ առաջացած անկարգությունների հետևանքով 2 մարդ է մահացել, կան նաև ծանր վիրավորներ, այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական Le Monde-ին։
Հայտնի է, որ Անսի քաղաքում մահացել է 42-ամյա տղամարդ, որը ցատկել է ցածր ջրի մակարդակ ունեցող ջրանցքը, հարվածել ծոծրակն ու մահացել։ Մահվան մեկ այլ դեպք է գրանցվել Սեն Ֆելիքս քաղաքում, որտեղ տղամարդը, տոնելով ազգային հավաքականի հաղթանակը, իր մեքենայով մեծ արագությամբ ընթանալով բախվել է ծառին ու մահացել։
Սեն Ժեուար քաղաքում էլ ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակից ոգևորված կինը որոշել է ընկերների հետ զբոսնել տրակտորով և վայր է ընկել, այժմ նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիան պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն՝ 4:2 հաշվով հաղթելով Խորվաթիայի ընտրանուն: Հայտնի է, որ հաղթանակից հետո Ֆրանսիայում տոնակատարությունների ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության ու կարգազանցների միջև։ Ոստիկանությունը Փարիզում արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։










