Մայիսյան գյուղի 54-ամյա բնակիչն ինքնասպանության փորձ է արել

14:36 • 16.07.18

Նախօրեին Մայիսյան գյուղի բնակիչն ինքնասպանության փորձ է արել: Tert.am-ի տեղեկություններով՝ մոտ 60-ամյա տղամարդը թունավորմամբ տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն:

Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին, թե ոստիկանությունն այդ մասին ահազանգ ստացե՞լ է, ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից հայտնեցին, որ բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ժամը 10-ի սահմաններում բուժօգնության է դիմել Մայիսյան գյուղի 54-ամյա բնակիչը:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը իր հողամասում անհայտ ծագման թունաքիմիկատ է խմել՝ նախնական տվյալներով ինքնասպանություն գործելու նպատակով»,-հայտնեցին ոստիկանությունից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,նախապատրաստվում են նյութեր: