Մեքսիկայի նորընտիր նախագահը որոշել է իր նախորդից 40 տոկոսով ցածր աշխատավարձ ստանալ

10:35 • 16.07.18

Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ամսական 5.700 դոլար աշխատավարձ կստանա, ինչը 40 տոկոսով պակաս է նախկին նախագահի ամսական աշխատավարձից, գրում է korrespondent.net կայքը։


Հեռուստաեթերի ժամանակ նորընտիր նախագահը հայտնել է, որ երդմնակալության արարողությունից հետո նրա աշխատավարձը կկազմի շատ ավելի քիչ, քան գործող նախագահինը։


«108.000 պեսո (մոտ 5.700 ԱՄՆ դոլար)՝ 40 տոկոսով պակաս, քան ներկայում ստանում է Պենյա Նյետոն», - ասել է Լոպես Օբրադորը։

Նրա խոսքով՝ Նյետոն ամեն ամիս ստացել է 270.000 պեսո՝ 14.200 դոլար։

Ավելի վաղ Լոպես Օբրադորը հայտարարել էր, որ որևէ պետական պաշտոնյա չի ստանալու իրենից ավելի բարձր աշխատավարձ։