ԵՄ-ն, Ռուսաստանը և Չինաստանն ԱՄՆ-ի հակառակորդներն են. Թրամփ
Ներկայում Եվրամիությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանն ԱՄՆ-ի հակառակորդներն են: Այդ մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես կարծում եմ, որ մենք շատ թշնամիներ ունենք: Ես կարծում եմ, որ ԵՄ-ն հակառակորդ է այն պատճառով, թե ինչ են անում մեզ հետ առևտրում»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփի խոսքով՝ Չինաստանն ԱՄՆ-ի հակառակորդն է տնտեսական ոլորտում, իսկ Ռուսաստանը հակառակորդ է «որոշակի ասպեկտներում»:
«Բայց դա չի նշանակում, որ նրանք վատն են: Դա նշանակում է, որ նրանք մրցակցություն են ապահովում»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:










