ԱՄՆ-ում 2 ինքնաթիռ է բախվել. կան զոհեր (տեսանյութ)

09:34 • 18.07.18

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում առնվազն երեք մարդ է զոհվել երկու փոքր ինքնաթիռի բախման հետևանքով, հայտնում է Miami Herald-ը:

Cessna 172 և Piper PA-34 ինքնաթիռներն ընկել են Մայամի Դեյդ շրջանում: Տրանսպորտային միջոցները պատկանել են Dean International ամառային դպրոցին: Լինելով օդում՝ դրանք բախվել են և ընկել աերոդրոմից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա:

Ոստիկանությունից հաստատել են, որ ինքնաթիռների ընկնկելու հետևանքով զոհվել է երեք մարդ: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր ինքնաթիռում եղել է օդաչու և աշակերտ, այդ պատճառով փրկարարները փնտրում են չորրորդ զոհին:

Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն: Իրականացվում է հետաքննություն: