Հնդկաստանում բազմահարկ բնակելի շենք է փլուզվել. առնվազն 50 մարդ փլատակների տակ է (լուսանկարներ)

10:13 • 18.07.18

Հնդկաստանի Մեծ Նոյդա քաղաքում փլուզվել է 6 հարկանի բնակելի շենք, փլատակների տակ է մնացել առնվազն 50 մարդ, տեղեկացնում է Reuters գործակալությունը։

Հայտնի է, որ շենքը կառուցվել էր ընդամենը մի քանի տարի առաջ: Այնտեղ, ըստ տեղացիների պատմածի, բնակվում էր 12 ընտանիք՝ հիմնականում շինարարներ։

Հայտնի է, որ շենքը փլուզվել է հարևանությամբ գտնվող շինհրապարակի վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ առայժմ փրկարարներին հաջողվել է դուրս բերել երկու դի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Աղբյուրը նշում է, որ փլուզումը տեղի է ունեցել ցերեկվա ժամերին՝ տասնյակ անցորդների աչքի առաջ։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։