Ֆրանսիական Veolia ընկերությունը մտադիր է գնել «Ռոսվոդոկանալ»-ի ակտիվների մի մասը

10:35 • 18.07.18

Ֆրանսիական Veolia Environnement ընկերությունը մտադիր է ձեռք բերել ռուսական խոշոր մասնավոր կենտրոնական ջրամատակարարման համակարգերից մեկի՝ «Ռոսվոդոկանալ»-ի ակտիվների մի մասը:

Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի կառուցապատման և բնակարանային տնտեսության փոխնախարար Անդրեյ Չիբիսին:

Նա նշել է, որ մտադրությունների մասին համաձայնագիրն արդեն  ստորագրվել է:

«Նրանք մտադիր են մասնաբաժին գնել «Ռոսվոդոկանալ» ընկերությունում դրա միջոցով իրենց բոլոր նորարարությունները և տեխնոլոգիաները զարգացնելու համար»,- հավելել է պաշտոնյան: