Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել անտառային հրդեհների զոհերի հիշատակին

17:59 • 24.07.18

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եռօրյա սուգ է հայտարարել անտառային հրդեհների հետևանքով զոհերի հիշատակին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Երկրում աներևակայելի ողբերգություն է տեղի ունեցել»,- նշել է Ցիպրասը:

Հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ: Կենտրոնական Հունաստանի հարավ-արևելյան մի քանի շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել:

Հրդեհները մարելու հարցում Աթենքն օգնություն է խնդրել Եվրամիությունից, քանի որ դրանք անվերահսկելի բնույթ են ստացել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին:

ՀՀ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ Հունաստանում բռնկված հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան: