Ժամային գոտիների փոփոխությունն ազդում է ոչ միայն քնի վրա. ամերիկացի գիտնականներ

23:20 • 24.07.18

ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի մասնագետները պարզել են, որ ժամային գոտիների փոփոխությունը ոչ միայն խախտում է քունը, այլ նաև ազդում օրգանիզմում ապրող բակտերիաների վրա: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Նշվում է, որ ժամային գոտու փոփոխությունը կարող է բերել բիոռիթմերի խախտման՝ քնկոտության, հոգնածության: Սակայն գիտնականները պարզել են, որ երկար թռիչքներն առաջացնում են նաև մարսողության խանգարում, ինչպես նաև՝ ախորժակի նվազեցում, ինչի պատճառն աղիքներում ապրող բակտերիաների վրա ազդեցությունն է:

Գիտնականների պարզաբանմամբ՝ սա կապված է այն հանգամանքի հետ, որ քնի և հանգստի ռեժիմը սերտորեն կապված է սնվելու ռեժիմի, հետևաբար՝ բակտերիաների կենսագործունեության հետ, որոնք մասնակցում են սննդի մարսմանը:

Այս փոփոխությունների ազդեցությունը նվազեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս թռիչքի ժամանակ քիչ ուտել, ավելի շատ ջուր խմել և փոխել քնի ռեժիմը:

 

Ժամային գոտիների փոփոխությունն ազդում է ոչ միայն քնի վրա. ամերիկացի գիտնականներ