Ռուսաստանի գաղութներից մեկում կալանավորը մահացել է կտտանքներից հետո

16:43 • 24.07.18

Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի մարզում ձերբակալվել է համար 6 ուղղիչ գաղութի տնօրենի հերթապահ օգնականի տեղակալը, որը կասկածվում է կալանավորներից մեկին կտտանքների ենթարկելու միջոցով սպանելու համար:

Ինչպես նշում է tvrain.ru-ն, կալանավորը մահացել է հուլիսի 22-ի երեկոյան: 

Հետաքննության վարկածով՝ գաղութի աշխատակիցը հատուկ միջոցների կիրառմամբ տղամարդուն բռնության է ենթարկել:

Նա սահմանափակել է կալանավորի տեղաշարժը՝ նրան ձեռնաշղթաներով գամելով սեղանին, դեմքը փակել է սավանով, ինչի հետևանքով տղամարդը շնչահեղձ է եղել:

Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: