Մելանյա Թրամփի էլեգանտ տեսքը մանկական հիվանդանոց այցելելիս (լուսանկարներ)
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը մեկնել է Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաք, որտեղ այցելել է մանկական հիվանդանոց, ինչն արել է իր իսկ նախաձեռնած «Եղիր լավագույնը» արշավի շրջանակում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 48-ամյա տիկին Թրամփը մանուկների հետ հանդիպման համար ընտրել է ծնկից ներքև էլեգանտ զգեստ, ինչպես նաև իր այցեքարտը դարձած Christian Louboutin բարձրակրունկներ ու սև ակնոցներ:
Դատելով ստորև հրապարակված լուսանկարներից՝ առաջին տիկինը հիվանդ երեխաների հետ անմիջական ու ջերմ շփում է ունեցել: Նրանք միասին խաղացել են, զրուցել:
«Եղիր լավագույնը» արշավը ներկայացվել է 2018թ. մայիսին՝ Սպիտակ տանը: Առաջին տիկնոջ նախաձեռնած արշավը վերաբերում է երեխաներին ու դեռահասներին, նպատակ ունի բարելավել նրանց կենսական պայմանները, պայքարել նրանց շրջանում թմրանյութերի տարածման դեմ:





























