Սանկտ Պետերբուրգում 3-ամյա հայ երեխան ընկել է 15 մետր բարձրությունից ու ողջ մնացել

16:24 • 25.07.18

Երեկ երեկոյան Սանկտ Պետերբուրգի հյուսիսային մասում երեք տարեկան երեխան մնացել է առանց ծնողների վերահսկողության ու ընկել պատուհանից: Այս մասին հայտնում է Piter.tv-ն:

Նշվում է, որ երեխան ընկել է 15 մետր բարձրությունից, սակայն, բարեբախտաբար, ողջ է մնացել: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում: Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում:

Ոստիկանությունը պարզել է, որ տղան ազգությամբ հայ է. նա իր ընտանիքի հետ բնակվում է Սանկտ Պետերբուրգում: Միջադեպի պահին երեխայի հետ է եղել նրա 58-ամյա տատիկը, որն էլ շտապօգնություն է կանչել։