Հանովերի օդանավակայանը ժամանակավորապես փակվել էր անոմալ շոգի պատճառով
Հանովերի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը Գերմանիայում հաստատված անոմալ շոգ եղանակի պատճառով:
Ինչպես հայտնում է riafan.ru-ն, աշխատանքի դադարեցումը պայմանավորված էր այն փաստով, որ շոգի պատճառով վնասվել էր օդանավակայանի հյուսիսային թռիչքուղին: Մինչդեռ հարավայինը փակվել էր ավելի շուտ՝ վերանորոգման նպատակով:
Հայտնի է, որ օդանավակայանը բոլոր մեկնումների և ժամանումների համար փակ է մնացել մինչև հուլիսի 25-ի առավոտյան ժամը 8։00-ն:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ անոմալ շոգի հետևանքով Կահիրեի օդանավակայանի հարևանությամբ պայթել էին վառելիքով բաքեր, ինչի հետևանքով հոսպիտալացվել էր 12 մարդ:










