Ռուսական ավիաընկերությունները նախազգուշացրել են տոմսերի անխուսափելի թանկացման մասին. «Коммерсантъ»

10:28 • 25.07.18

Ռուսական ավիաընկերությունները կավելացնեն վառելիքի վճարները՝ կերոսինի թանկացման պատճառով: Այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը:

Պարբերականը պարզաբանում է, որ ավիափոխադրողները ստիպված են նման քայլի դիմել գարնանը գրանցված վառելիքի գնի 20 տոկոս աճի պատճառով: Ավիաընկերություններն ուղղակիորեն դեռ չեն խոսում գների թանկացման մասին, բայց խոստովանում են, որ տոմսերն «անխուսափելիորեն կթանկանան»:

Թերթի զրուցակիցը պատմել է, որ եթե ներկայիս միտումը շարունակվի, «ձմռանը փաթեթային տուրերում տոմսերը կարող են թանկանալ 10 տոկոսով»:

Հունիսի սկզբից Օդային տրանսպորտ շահագործողների ասոցիացիան նախազգուշացրել է տոմսերի հնարավոր թանկացման մասին՝ ավիացիոն կերոսին արտադրողների և վառելիքի լիցքավորման ընկերությունների գնային քաղաքականության պատճառով: