Թուրքիայում նավի նավապետն ուղևորին գցել է ջուրը

11:41 • 25.07.18

Ստամբուլի ջրային տարածքում նավի նավապետն ուղևորին գցել է ջուրը, գրում են թուրքական լրատվամիջոցները՝ հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։


Պատճառը եղել է այն, որ ուղևորը դժգոհություն է հայտնել նավապետին նավի վրա միացված բարձր երաժշտության պատճառով։


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն։