ՃՏՊ Վրաստանում. բախվել են հայկական համարանիշներով բեռնատար և մարդատար ավտոմեքենաները, կան տուժածներ

16:20 • 25.07.18

1 ժամ առաջ Թբիլիսիից 15 կմ հեռավորության վրա գտնվող Կումիսի գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում միմյանց են բախվել հայկական պետհամարանիշներով բեռնատար և մարդատար ավտոմեքենաները։

Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Պատահարի արդյունքում տուժել են միայն մարդատար ավտոմեքենայի 3 ուղևորները, որոնք ազգությամբ ռուս են, ՌԴ քաղաքացիներ։ Տուժածները ստացել են թեթև վնասվածքներ։