ԱՄՆ-ում չեն կարողանում գտնել Mega Millions վիճակախաղով 522 մլն դոլար շահած անձին
Միացյալ Նահանգներում չեն կարողանում գտնել Mega Millions վիճակախաղով 522 մլն դոլարանոց ջեքփոթը շահած հաջողակին, գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ շահած տոմսը գնվել է Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի խանութներից մեկից:
California Lottery-ից հայտնել են, որ տոմսը գնվել է Ernie's Liquors խանութից, սակայն դրա տերը դեռևս չի արձագանքել: Հաջողակ թվային կոմբինացիան է՝ 01-02-04-19-29:
Պարբերականը նկատում է, որ երեկվա ջեքփոթը եղել է US Mega Millions վիճակախաղի պատմության ընթացքում շահած 5-րդ ամենամեծ գումարը:
Եթե հաղթողը որոշի գումարը միանգամից վերցնել, ապա հարկային գանձումներից հետո կստանա 308 մլն դոլար: Մինչդեռ խոշոր գանձումից խուսափելու համար հաղթողը պետք է համաձայնի սկզբում ստանալ 7.8 մլն դոլար, իսկ հետո 29 տարի շարունակ մաս-մաս ստանալ գումարի մնացած մասը:











