Ադրբեջանցի ըմբիշի ապրումները հայ մարզիկի պարգևատրման պահին (տեսանյութ)

23:51 • 05.08.18

Հռոմում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։

 

Այսօր Հայաստանի հավաքականի ըմբիշները կրկին հաջող ելույթներ ունեցան:

 

Ազատ ոճի 61 կգ քաշային կարգի չեմպիոն դարձավ Վազգեն Թևանյանը: Մեր ըմբիշը վճռորոշ գոտեմարտում մրցեց ադրբեջանցի Ինտիգամ Վալիզադայի հետ ու հաղթանակ տոնեց 5;2 հաշվով` դառնալով Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը, ով նվաճում է ոսկե մեդալ:

 

Թևանյանի պարգևատրման արարողությանը ուշագրավ է ադրբեջանցի մարզիկի պահվածքը: