Իտալական Բոլոնյայի օդանավակայանի մոտ պայթյուն է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութեր)

17:07 • 06.08.18

Իտալական Բոլոնյա քաղաքի օդանավակայանի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է bolognatoday.it-ը: Միջադեպի ականատեսները դեպքի վայրից լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել սոցցանցերում:

Բոլոնյայի ոստիկանությունում նշել են, որ պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին դժբախտ պատահարի հետևանքով: Ճանապարհին իրար են բախվել երկու բեռնատար մեքենաներ, որոնցից մեկը դյուրավառ նյութեր էր տեղափոխում: Այլ տվյալների համաձայն՝ պայթել է ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարը:

Պայթյունի հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը: Դեպքի վայրում են իրավապահ մարմինների աշխատակիցներն ու բժիշկները: Պայթյունից հետո առաջացած հրդեհի մարմանը մասնակցում է ուղղաթիռ:

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

 

 

 

Bologna airport https://twitter.com/FTorre7/status/1026436124238073857