Ամերիկացի դեռահասները կփորձեն կոտրել ԱՄՆ ընտրական համակարգը

03:13 • 06.08.18

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն կանցկացնի հատուկ մրցույթ, որի շրջանակներում 8-16 տարեկան դեռահասները կփորձեն կոտրել ԱՄՆ ընտրական համակարգ: Այս մասին հաղորդում է The Verge-ը:

Նշվում է, որ մրցույթի ժամանակ դեռահասներին կառաջարկվի կոտրել այն կայքերի նմանակները, որոնք ԱՄՆ նահանգապետերն օգտագործում են ընտրությունների արդյունքների հրապարակման համար:

Մրցույթի հաղթողը, ով ամենից արագը կկոտրի կայքը և կառաջարկի ցանցահեններից պաշտպանության լավագույն ռազմավարությունը, կստանա մրցանակ 2500 դոլարի չափով:

Մրցույթի կազմակերպիչների խոսքով՝ ԱՄՆ ընտրական համակարգ այնքան վատ է պաշտպանված, որ այն կարող է կոտրել անգամ 8-ամյա երեխան: Սա է պատճառը, որ մրցույթն անցկացվում է հենց այս տարիքային խմբի համար: Նաև ընդգծվում է, որ մեծահասակ փորձառու ծրագրավորողները պարզապես կծիծաղեն նման կայքեր կոտրելու առաջարկի վրա, քանի որ դրա համար նրանցից ջանք գրեթե չի պահանջվի:

Ամերիկացի դեռահասները կփորձեն կոտրել ԱՄՆ ընտրական համակարգը