Բոլոնյայում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 84-ի. կա երկու զոհ

03:49 • 07.08.18

Իտալական Բոլոնյա քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 84-ի, կա երկու զոհ: Այս մասին հաղորդում է La Repubblica-ն:

Նշվում է, որ տուժածներից 14-ը գտնվում են ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ Բոլոնյայի օդանավակայանի մոտակայքում երկու բեռնատար մեքենաների բախման հետևանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել: Բեռնատարներից մեկը ավտոմեքենաներ էր տեղափոխում, մյուսը՝ դյուրավառ նյութեր, ինչի հետևանքով կրակը շատ արագ տարածվել է: Պայթյունի հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը: