Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է սուպերմարկետի մեջ. կա 5 տուժած (լուսանկար)

02:48 • 07.08.18

Գերմանիայում ավտոմեքենան, որի ղեկին նստած է եղել 91-ամյա տղամարդը, մխրճվել է սուպերմարկետի մեջ: Ինչպես հաղորդում է StN.de-ն՝ միջադեպը տեղի է ունեցել Զաարբրյուքեն քաղաքում:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով կա 5 տուժած, որոնցից 3 գտնվում են ծանր վիճակում:

Վարորդը վնասվածքներ չի ստացել: Ենթադրվում է, որ տղամարդը կորցրել է իր տրանսպորտային միջոցի կառավարումը, ինչի հետևանքով էլ մխրճվել է սուպերմարկետի մեջ: Սակայն ՃՏՊ-ի հստակ պատճառը դեռ պարզված չէ:

Картинки по запросу Супермаркет