ՌԴ սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու (լուսանկարներ)

10:12 • 07.08.18

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության  լրատվական ծառայությունից, նախնական ստուգման արդյունքով պարզվել է, որ սահմանախախտը Բանգլադեշի Ազգային Հանրապետության քաղաքացի է:

Նա սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ ուժերին: Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար: