Կալիֆոռնիայի անտառային հրդեհները դարձել են նահանգի պատմության մեջ խոշորագույնը (լուսանկարներ)

10:03 • 07.08.18

Կալիֆոռնիայի հյուսիսում մոլեգնող անտառային հրդեհներն այնքան են ընդլայնել իրենց սահմանները, որ դարձել են նահանգի պատմության մեջ ամենախոշորը:

Ինչպես նշում է nbcnews.com կայքը, օգոստոսի 7-ի տվյալներով՝ անտառային հրդեհների մակերեսը կազմում է 283,000 ակր: Հայտնի է, որ կրակը կուլ է տվել ավելի քան 1.000 շինություն՝ դառնալով 7 մարդու մահվան պատճառ: Նահանգային իշխանությունների փոխանցմամբ՝ ոչնչացման վտանգի տակ է ևս 11.000 շինություն:

Ինչ վերաբերում է տարհանվածներին, ապա նրանց թիվը գերազանցում է 30.000-ը:

Հրդեհները սկսվել են հուլիսի 27-ից ու սաստիկ տապի, քամոտ եղանակի հետևանքով մեծ արագությամբ տարածվել: Այժմ հրդեհների դեմ պայքարում է հրշեջների 4.000 հոգանոց թիմը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայի հյուսիսում մոլեգնող անտառային հրդեհները «խոշոր աղետ» էր անվանել և հրահանգել դաշնային օգնության հիմնադրամից միջոցներ հատկացնել տուժած շրջաններին: Ավելի վաղ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը դիմել էր Թրամփին՝ դաշնային օգնություն խնդրելով նրանից:

Картинки по запросу Mendocino Complex fire grows