Մերձմոսկովյան շրջանում հայ տանկիստների մասնակցությամբ «Տանկային բիաթլոն-2018»-ի երկրորդ կիսաեզրափակիչը՝ ուղիղ

15:14 • 08.08.18

Միջազգային բանակային խաղերի շրջանակում մերձմոսկովյան Ալաբինո պոլիգոնում ընթանում է «Տանկային բիաթլոն-2018» մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցում են նաև հայ տանկիստները: 

Ինչպես նշում է Russia Today-ը, այսօր մրցում են Ռուսաստանի, Հայաստանի, Մոնղոլիայի ու Վենեսուելայի թիմերը:

«Տանկային բիաթլոն-2018»-ի եզրափակիչը կայանալու է օգոստոսի 11-ին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Ալաբինոյում տեղի էր ունեցել հայ տանկիստների մասնակցությամբ վերջին անհատական մրցավազքը, որի ժամանակ մեր տանկիստները մրցել են Վիետնամի, Ղրղզստանի և Մյանմայի թիմերի հետ։ Հայկական թիմը խոցել է հնարավոր 5 թիրախներից 5-ը, իսկ վերջին անհատական մրցավազքից հետո ամփոփվել են արդյունքները։ Մեր թիմը 12 լավագույնների շարքում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականն ու անցել կիսաեզրափակիչ։