Պերուում թաղման ժամանակ 9 մարդ է մահացել
Պերուում առնվազն 9 մարդ է մահացել թաղման արարողության ժամանակ վարակված մթերք օգտագործելու պատճառով: Ինչպես հաղորդում է nbcnews.com-ը՝ ևս 40-ի մոտ նկատվել է ինքնազգացողության վատացում, նրանցից 20-ը որովայնային ցավերով ու փսխումով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես հաղորդել է երկրի առողջապահության նախարարը՝ նախնական տվյալներով թունավորման պատճառը սննդի մեջ պարունակվող օրգանական ֆոսֆատներն են եղել, որոնք կիրառվում են պեստիցիդների մեջ:
Տուժածներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Պերուի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել: Կատարվում է սննդի և ըմպելիքների նմուշների հետազոտություն:










