Սալվադորի նախկին նախագահն իրեն մեղավոր է ճանաչել 300 մլն դոլարի յուրացման համար

09:52 • 08.08.18

Սալվադորի նախկին նախագահ Անտոնիո Սական, ինչպես նաև նրա կառավարության երկու նախկին նախարարներ Խուլիո Ռանկն ու Սեսար Ֆունեսն իրենց մեղավոր են ճանաչել փողերի լվացման ու մոտ 301 մլն դոլարի յուրացման համար:

Ինչպես հայտնում է tass.ru-ն, նախկին նախագահն ու մյուս մեղադրյալներն ընդունել են իրենց մեղքը, որպեսզի կրճատեն սպառնող ազատազրկման չափը:

Նախկին նախագահ Սական ակնկալում է, որ անկեղծ խոստովանությունն իրեն հնարավորություն կտա բանտում ոչ թե 30, այլ 10 տարի անցկացնել:

Հայտնի է, որ դատախազությունը նախկին նախագահից պահանջել է պետբյուջե վերադարձնել 25 մլն դոլար:

Հիշեցնենք, որ Սական Սալվադորը ղեկավարել է 2004-2009թթ. ընթացքում: Նրան ձերբակալել են 2016թ. հոկտեմբերին: