Հրապարակվել է Հայկ Մարությանի մասնակցությամբ ռուսական նոր հումորային ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Ռուսաստանաբնակ պրոդյուսեր Արմեն Անանիկյանի Fresh film կինոընկերությունը հրապարակել է ռուսական արտադրության նոր հումորային ֆիլմի թրեյլերը, որում գլխավոր դերերից մեկը կատարել է Երևանի քաղաքապետի թեկնածու, դերասան Հայկ Մարությանը:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, հարսանեկան թեմայով հումորային ֆիլմը կոչվում է «Երջանկություն, առողջություն»: Այն պատմում է հարսանիքի նախապատրաստվող թաթար, հայ և ռուս սիրահար զույգերի արկածների մասին:
Ըստ սյուժեի՝ Մարությանը կատարում է հայ փեսացու Արթուրի դերը: Նրա հորը մարմնավորում է դերասան Հրանտ Թոխատյանը, որի հերոսը ցանկանում է որդու հարսանիքը կազմակերպել Հայաստանում:
Ֆիլմը ռուսական կինովարձույթում կհայտնվի 2018թ. սեպտեմբերի 13-ին:










