ԱՄՆ-ում McDonald's-ից գնված աղցանների հետևանքով վարակման ավելի քան 500 դեպք է գրանցվել

08:28 • 24.08.18

Դեղորայքի և սննդի որակի սանիտարական վերահսկողության գերատեսչությունը (FDA) հայտնել է, որ օգոստոսի 23-ի դրությամբ ԱՄՆ-ում McDonald's-ի արագ սննդի սպասարկման կետերից գնված աղցանների հետևանքով ցիկլոսպորոզով վարակման 507 դեպք է գրանցվել:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն՝ գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ վարակման յուրաքանչյուր դեպքը հաստատվել է լաբորատոր հետազոտությունից հետո:

Հաղորդվում է, որ ցիկլոսպորոզով վարակման դեպքեր են գրանցվել 16 նահանգում՝ այդ թվում նաև Նյու Յորքում, Ֆլորիդայում, Օհայոյում, Մինեսոտայում և Վիրջինիայում: