«Արսենալի» օգոստոսի լավագույն գոլի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն է (տեսանյութ)

22:07 • 04.09.18

«Լոնդոնի» Արսենալում ընտրել են ակումբի օգոստոսի լավագույն գոլի հեղինակին:

 

Երկրպագուների քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել «Չելսիի» դարպասը խփած առաջին գնդակը, որի հեղինակը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն է:

 

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի երկրորդ տուրի «Չելսի»-«Արսենալը» խաղում «զինագործները» պարտվեցին 2;3 հաշվով: